«Իմ մասին էլ են ասում երիտասարդ եւ կառավարման փորձ չունեցող». Նիկոլ Փաշինյանը նոր կառավարության ու արտահերթ ընտրության մասին

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 17:22
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր կառավարության երիտասարդական կազմին. «Իմ մասին էլ են ասում երիտասարդ եւ կառավարման փորձ չունեցող։ Մենք նոր էջ ենք սկսում երկրում։ Կարծում եմ կառավարության  կազմն էլ բալանսավորված է։ Եվ փորձվածները, եւ անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է եւ ես համոզված եմ, կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե  արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն նախարարների ու պաշտոնյաների հետ, այդ խնդիրները արագ կլուծվեն»:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, նա ասաց. «Կարծում եմ այս տարի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներ կնշանակի ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլեւ Դաշնակցությունից եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից:

Ամենաընթերցվածը