Նիկոլ Փաշինյանն ազատել է ԴԱՀԿ պետին

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 16:03

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանն ազատվել է Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից։ Որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը.

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

Ամենաընթերցվածը