Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է քննարկել վարչապետի ենթակայության կառույցների հարցը

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 12:35
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է, որպեսզի փոփոխություններ կատարվեն Կառավարության գործունեության մասին օրենքում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արփինե Հովհաննիսյանն այսօր ասաց, որ նոր հռչակված քաղաքականության շրջանակներում մի շարք հարցեր կան, որոնք պետք է հստակեցնել:

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ վարչապետի ենթակայության և կառավարության ենթակայության տակ գտնվող մարմինների հարաբերակցության փոփոխություն պետք է լինի: Ըստ էության հասունանում է որոշակի փոփոխություններ կատարելու ժամանակը, և ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ անդրադարձ կատարվի այդ փոփոխություններին», ասաց նա:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Կառավարության գործունեության մասին օրենքին, որով ուժային կառույցները ենթարկվում են անմիջապես վարչապեին: Կային տեսակետներ, որ այդ փոփոխությունները հատուկ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համար էին արվել:

Ամենաընթերցվածը