Բակո Սահակյանն ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 12:18
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ամենաընթերցվածը