ՇՊՀ ռեկտորը հրաժարական է տվել. կրթության նախարար

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 10:52
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի տեղակալ Երվանդ Սերոբյանը, հայտարարել է կրթության և գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր մեկնել է Գյումրի խնդիրը կարգավորելու համար:

Տեղեկացնենք, որ ՇՊՀ հեռացված աշխատակիցները և ուսանողների մի մասը պահանջում էին ռեկտորի հրաժարականը՝ նրան մեղադրելով բուհի միջոցները վատնելու մեջ: Երեկ բուհի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը նույնպես հայտարարել է հրաժարականի մասին:

Ամենաընթերցվածը