Արարատի ցեմենտի կոմբինատի աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը. Hetq

  • Ներքին կյանք - 15 Մայիսի 2018, 09:33
Hetq.am. «Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատի» հարյուրավոր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արարատի բնակիչ Գայանե Հովհանյանը` նշելով, որ նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատակիցները նաև գործադուլ են հայտարարել և փակել գործարան տանող գլխավոր ճանապարահը։

Գայանե Հովհանյանի փոխանցմամբ՝ բողոքի ակցիա իրականացող աշխատակիցները նշում են, որ ստանում են 50-60 հազար դրամ, սակայն տաժանակիր աշխատանք են կատարում, աշխատում վտանգավոր պայաններում։

Ցուցարարները պահանջում են գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում, քանի որ գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը ականջալուր չի լինում իրենց պահանջներին և աշխատաքային պայմանները բարելավելու համար որևէ քայլ չի ձեռնարկում։ Հավաքված ցուցարարները Գայանեին ասել են, որ տնօրեն Առաքելյանը կամայական կերպով, առանց որևէ բացատրության, աշխատանքից ազատում է աշխատակիցներին։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Ամենաընթերցվածը