Առողջապահության նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փորձագետի հետ

  • Ներքին կյանք - 14 Մայիսի 2018, 18:28
Հայաստանում Ասիական զարգացման բանկի փորձագետ Հիդդո Հյուիթզինգին մայիսի 14-ին հյուրընկալել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մանրամասնելով այցի նպատակը` փորձագետն իր աջակցությունն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության մարդկային ռեսուրսների պլանավորման և ծառայությունների արդյունավետ իրականացման նախաձեռնություններին։

Խորհրդատվության շրջանակներում Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում նախատեսվում է ներկայացնել ամբուլատոր և հիվանդանոցային ծառայությունների մարդկային ռեսուրսների ու հաստատությունների կարողությունների պլանավորման ուսումնասիրության աշխատանքային քայլեր, քննարկել ապագա ծրագրերը և առաջարկությունները:

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ասիական զարգացման բանկի դերն առողջապահության համակարգի հետագա զարգացման և փոխհամագործակցության գործընթացում: 

Ամենաընթերցվածը