Հալիձոր-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. տուժածներ չկան

  • Ներքին կյանք - 14 Մայիսի 2018, 16:06

Հալիձոր-Տաթև միջհամայնքային ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի մասին ահազանգը ստացվել է մայիսի 14-ին, ժամը 14:20-ին: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տուժածներ չկան:

Ամենաընթերցվածը