ՇՊՀ-ն ռեկտոր ունի՞, թե՞ չունի

  • Ներքին կյանք - 14 Մայիսի 2018, 14:39
Ռեկտոր Սահակ Մինասյանը
Ռեկտոր Սահակ Մինասյանը
Շիրակի պետական համալսարանի վիճակը բարձիթողի է, այդ մասին օր առաջ բարձրաձայնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

ՇՊՀ-ում տիրող իրավիճակի մասին հրապարակումները բավարար են, որպեսզի այդ բուհում իրականացվի ամբողջական, անկողմնակալ գործառույթներ ԿՀ նախարարության և քննչական մարմինների կողմից:

Եթե ԿԳ-ի նորանշանակ նախարարի գործառույթների մեջ առաջնահերթություն է ստանում ՇՊՀ-ում տիրող իրավիճակի գնահատումը, ապա պետք է կարծել, որ այնտեղ թերապիան անզոր է, և այն անրադյունավետ մրջոց կլինի բարձիթողի իրավիճակը շտկելու համար: Այստեղ տեղին է ասել, որ միայն վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ` ռեկտորր Սահակ Մինասյանը պետք է հեռացվի և վերջ:

Մերժված ՀՀԿ-ի պարագայում աննպատակահարմար է մարզային կառուցի ղեկավարը պաշտոնավարի նաև ՇՊՀ-ում իբրև ռեկտոր: Կարծում եմ, սա լուրջ քաղաքական հիմնախնդիր է, որը անվերապահորեն լուծման կարիք ունի:

Ինչ վերաբերում է Սահակ Մինասյանի աշխատանքի գնահատականին, ապա տեղին է նշել, որ 9 տոննա գրադարանային ֆոնդը փողոց թափելը, բուհում երիտասարդ գիտնականների «ջարդ» կազմակերպելը, ֆինանսական չարաշահումներ կատարելը դառնում են նրա վարած քաղաքական գծի ածանցյալ:

Կարծում եմ, ոլորտի առջև ծառացած և բարձրաձայնած բազմաբնույթ հարցերի լուծման համար անհրաժեշտ է ժամանակ: Սակայն հուսով եմ, որ առաջնահերթությունների շարքում առանձնակի հրատապ է.

- դպրոցներում, քոլեջներում և բուհերում ավարտական քննությունների կազմակերպումը,

- բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման գործառույթում նոր օրինագծի մշակումը,

- բուհերում ուսխորհուրդների ձևավորման ապաքաղաքականացումը,

և իհարկե

- ՇՊՀ-ում ստեղծված բարձիթողի իրավիճակի գնահատումը և լուծումը:

Այսօր ևս խաթարված է բուհում ուսումնական պրոցեսի կազմակերպումը:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Ամենաընթերցվածը