ԿԳ նախարարը կայցելի Շիրակի պետական համալսարան՝ առաջացած խնդրին լուծում տալու

  • Ներքին կյանք - 14 Մայիսի 2018, 14:32

Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին կայցելի Շիրակի պետական համալսարան՝ այնտեղ առաջացած խնդիրներին լուծում տալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախարարը: «Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարան: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,-գրել է Հարությունյանը:

Ամենաընթերցվածը