Լենա Նազարյանը դիմել է Օսիպյանին՝ ինչ փուլում է 17 JO 707 համարանիշով մեքենայի վարորդի հետ կապված դեպքը

  • Ներքին կյանք - 14 Մայիսի 2018, 13:29

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ տեղեկանալու, թե ինչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած 17 JO 707 համարանիշով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը:

Պատգամավորը նշել է, որ ավտոմեքենայի վարորդի կողմից Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկված երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներ են ստացել:

Ամենաընթերցվածը