Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց

  • Ներքին կյանք - 16 Ապրիլի 2018, 19:00
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ է հանձնել աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։

Արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ կենդանաբույժների  մշտական վերահսկողության ներքո կանցնի վերականգնողական  բոլոր փուլերը։ Քոթոթը երեք ամսական էգ առանձնյակ է։

Ամենաընթերցվածը