Արցախի նախագահն Ալեք Կարապետյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

  • Ներքին կյանք - 16 Ապրիլի 2018, 16:46
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ալեք Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Ամենաընթերցվածը