Նիկոլ Փաշինյանը բուժօգնություն է ստանում և կմիանա ցուցարարներին

  • Ներքին կյանք - 16 Ապրիլի 2018, 16:24
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ազատություն ռադիոկայանին փոխանցել է, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նաիրի բուժկենտրոնում: Ըստ տեղեկության, նրա դեմքին եւ ձեռքերին կան վնասվածքներ: Աննա Հակոբյանը, սակայն, հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը փոխանցել է, որ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո կրկին միանալու է ցուցարարներին:

Աջ դաստակի հատվածում պատռվածք ունի, կար են դրել, մնացածը քերծվածքներ են, որոնք լուրջ չեն, ասել է Նաիրի ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:

Ամենաընթերցվածը