Կարմիր բերետավորներ Չարենց-Հերացի խաչմերուկում. Ցուցարարները ճեղքեցին շղթան

  • Ներքին կյանք - 16 Ապրիլի 2018, 10:55
Չարենց-Հերացի խաչմերուկ է ժամանել կարմիր բերետավոր ոստիկանության ջոկատ, որը ճանապարհը փակած ուսանողներին հեռացրեց Հերացի փողոցից: Ոստիկանները խաչմերուկում դեպի Կորյունի փողոց շղթա կազմեցին, բացելով դեպի Չարենց եւ Նալբանդյան փողոց տանող ուղղությունը: Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ միասին կանգնեց ոստիկանական շղթայի դիմաց, հայտարարելով նրանց, որ ոստիկանները իրենց եղբայրներն են եւ իրենք նրանց հետ չունեն ոչ մի խնդիր, չեն դիմելու բռնության եւ վեր բարձրացված ձեռքերով փորձեց ճեղքել ոստիկանության շղթան եւ քայլեց առաջ: Ոստիկանության շենքի դիմաց տեղի ունեցավ քաշքշուկ, ցուցարարները շարունակեցին երթը:

Ամենաընթերցվածը