Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները բացեցին փակ դուռը եւ մտան քոլեջ

  • Ներքին կյանք - 16 Ապրիլի 2018, 10:43
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի ակցիա իրականացնողները Կորյուն փողոցի վրա գտնվող բժշկական քոլեջում փորձեցին բացել փակված դուռը, կոչ անելով ուսանողներին միանալ իրենց: Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում ուսանողներին, ասելով, որ նրանք գերի չեն, որպեսզի իրենց փակ պահեն դռների հետեւում: Ցուցարաները փորձեցին բացել դուռը, բռնակը կոտրվեց, հետո սակայն փորձերից հետո դուռը բացվեց եւ ցուցարարները ներս մտան քոլեջ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մյուս անգամ այդ ուսումնական հաստատության ղեկավարը թող չփորձի փակել դուռը: Ցուցարարները միացեք վանկարկումով բարձրացան վերեւ:

Ամենաընթերցվածը