Ինչ նախապայման է եղել Հանուն Հայաստան պետության ճակատի անդամների հետ

  • Ներքին կյանք - 15 Ապրիլի 2018, 16:41
Պատասխանելով Factor.am-ի  հարցին՝ թե արդյոք ինքը դրել է նախապայմաններ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամների առջեւ՝ ասելով, որ կոնկրետ Թամար Պողոսյանը, Ալեք Ենիգոմշյանը եւ Ալբերտ Բաղդասարյանը չպետք է հարթակ բարձրանան, Նիկոլ Փաշինյանն ասաց․«Բոլորի առջեւ հարթակը բաց է։ Այդպիսի բան չկա, որ մենք որեւէ մեկին թույլ չենք տվել, որ ելույթ ունենան։ Միակ նախապայմանը եղել է այն, որ մեր պայքարը բաց ձեռքերի պայքար է։  Մի քաղաքացու հետ է եղել՝ Սուրեն Գեւորգյանի, որի տնտեսական ելույթը ժամանակի մեջ չէր լինում տեղավորել։ Նա այսօր  կունենա իր ելույթը։ Իսկ «Հանուն Հայաստան պետության» ճակատին մենք ամեն օր առաջարկում ենք, որ ելույթ ունենան։ Թե ինչու չեն ունենում ելույթներ՝ իրենց հարցրեք։ Մենք որեւէ մեկի անուն չենք տվել՝ ասելով, որ  չպիտի ելույթ ունենան»,- վստահեցրեց Փաշինյանը։

Ամենաընթերցվածը