Նիկոլ Փաշինյանը «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամների առաջ պայմա՞ն է դրել. factor.am

  • Ներքին կյանք - 15 Ապրիլի 2018, 14:59
Factor.am-ի տեղեկություններով, երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները դժգոհել են, որ հարթակից միայն Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունենում: Նիկոլ Փաշինյանն էլ ճակատի անդամների առաջ պայման է դրել` կարող են խոսել, բայց ելույթ չպետք է ունենան Ալբերտ Բաղդասարյանը, Թամար Հովհաննիսյանն ու Ալեք Ենիգոմշյանը, պատճառաբանելով, որ ժողովուրդը նրանց ասոցացնում է «Սասնա ծռերի» հետ, որոնց շարքերից զինված ապստամբության կոչեր են հնչեցվում:

«Հանուն Հայստան պետության» ճակատի անդամներն էլ վրդովվել են, սակայն Փաշինյանին ասել են, որ նրա պայքարին չեն խանգարի` հրապարակում կմնան որպես մասնակից, մարդիկ, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետացմանը:

Ամենաընթերցվածը