Ինչպես են ռուսական լրատվամիջոցները լուսաբանում Երևանում տեղի ունեցող ակցիաները

  • Ներքին կյանք - 15 Ապրիլի 2018, 10:03
Սիրիայի շուրջ զարգացումները և Սկրիպալի գործն ամբողջությամբ կլանել են ռուսական լրատվամիջոցների ուշադրությունը, և նրանք գործնականում չեն լուսաբանում Երևանի կենտրոնում ծավալվող իրադարձությունները:

Ապրիլի 13-ից ընդդիմադիր ուժերը Երևանում շուրջօրյա ակցիաներ են անցկացնում, որոնց մասնակցում են մի քանի հազար մարդ, փակ է Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկը:

Ռուսական լրատվամիջոցներից ՌԻԱ Նովոստին, Ինտերֆաքսը, Rbc.ru-ն, gazeta.ru-ն, Life.ru-ն, НТВ հեռուստաընկերության կայքը տեղեկություն են հաղորդել միայն այն մասին, որ ապրիլի 14-ին ցուցարարները ներխուժել են Հանրային ռադիոյի շենք:

ՏԱՍՍ-ը, Lenta.ru-ն, Դոժդ հեռուստաընկերությունը որևէ կերպ չեն անդրադարձել Երևանի իրադարձություններին:

Ամենաընթերցվածը