Ողբերգական դեպք Արարատում. 8-ամյա տղան ու 10-ամյա աղջիկը հիվանդանոցներ տեղափոխվելու ճանապարհին մահացել են

  • Ներքին կյանք - 15 Ապրիլի 2018, 00:15
Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը: Ոստիկանները պարզել են, որ Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց երգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:

Աղբյուրի տեղեկություններով, մահացած երեխաներից մեկը խոզաբուծարանում աշխատողի երեխան էր, իսկ մյուսն էլ՝ սեփականատիրոջ ազգականն էր:

Ամենաընթերցվածը