Հ1-ը և մյուս հեռուստաընկերությունները Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն շրջափակման մեջ. Փաշինյան

  • Ներքին կյանք - 14 Ապրիլի 2018, 16:30
Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի շենքում ուղերձ է հղել հայ ժողովրդին: Նա նշել է, որ Իմ քայլն ու Մերժիր Սերժին նախաձեռնությունները մտել են շենք, որովհետև Հ1-ը և մյուս հեռուստաընկերությունները Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն շրջափակման մեջ և ապահովում են Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը պատրաստվում է վերստին զավթել Հայաստանի ժողովրդին պատկանող ժողովրդի իշխանությանը: Նա կոչ է արել այսօր ժամը 18:30-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում:

Ամենաընթերցվածը