Ցուցարարները ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք. լրացվող

  • Ներքին կյանք - 14 Ապրիլի 2018, 15:25
16:30. Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները դուրս եկան Հանրային ռադիոյի շենքից և շարունակում են երթը: 15:57. Հանրային ռադիոյում էլեկտրականությունն անջատեցին, որ Փաշինյանը չկարողանա եթեր մտնել:

15:51. Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի նախկին աշխատակիցներին կոչ արեց գալ և օգնել միացնելու տեխնիկան, որպեսզի կարողանան ուղիղ եթեր մտնել:

15:41. Հանրային ռադիոյի ներկայացուցիչ Լիկա Թումանյանն առաջարկել է Նիկոլ Փաշինյանը ժամը 19-ին ուղիղ եթերում մասնակցել հաղորդմանը: Թումանյանը նշել է, որ այժմ չեն կարող տալ եթեր, քանի որ կխախտվի ռադիոյի բնականոն աշխատանքը: Նիկոլ Փաշինյանը մերժեց առաջարկը՝ նշելով, որ հիմա է ցանկանում եթեր մտնել և ուղերձ հղել ժողովրդին:

15:38. Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին: Նա նշել է, որ սա բողոքի ակցիա է ընդդեմ Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյին, որոնք չեն լուսաբանում տեղի ունեցող ցույցերը: Նա Գրիգորյանին խնդրել է ուղիղ եթեր տրամադրել:

15:34. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուղիղ եթեր է պահանջում ՀՀ քաղաքացիներին դիմելու համար: Նրա խոսքով, մինչև չհամարեն, որ իրենց ակցիան նպատակին է հասնել, դուրս չեն գալու շենքից:

Երևանի փողոցներում երթ անցկացնող ցուցարարները «ՀՀԿ անդամներից մեկին» նկատելուց հետո վազել են նրա հետևից և մտել Հանրային ռադիոյի շենք: Ոստիկանները փորձել են կանգնեցնել նրանց, սակայն չեն կարողացել: Այս պահին նրանք Հանրային ռադիոյի շենքում են:

Ոստիկաններից մեկը զենք է պահել շենք ներխուժած ցուցարարների ուղղությամբ, սակայն այն չի կիրառել:

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հայտարարություն անել ռադիոյով: 

Ամենաընթերցվածը