Պլանները փոխվեցին. Նոր բանաձեւ

  • Ներքին կյանք - 14 Ապրիլի 2018, 14:58
Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել եւ փոխում են իրենց անելիքը: Չի լինի ավտոերթ Ծաղկաձոր, քանի որ ՀՀԿ-ն այնտեղ արդեն արել է իր Խորհրդի նիստն ու որոշել առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, թե քաղաքացիները զանգահարում եւ ասում են, որ հանրահավաքի ժամը Հայաստանում 18-ն է, ինչու են փոխում եւ անում ժամը 14-ին: Փաշինյանը ասել է, որ այդ իսկ պատճառով իրենք որոշում են, որ ամեն օր հանրահավաքի ժամը լինելու է 18.30, այդ թվում այսօր: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է երթ սկսելու մասին, մինչեւ հանրահավաք:

Նիկոլ Փաշինյանը նաեւ դիմել է քաղաքացիներին, կեսկատակ ասելով, թե «սիրտը ՀՀԿ-ական շրջափակել է» ուզում եւ եթե որեւէ մեկը գիտե «թռած հանրապետականի հասցե, տեղ, ապա թող ասի»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, թե ինչ քաղաքական գործիչներ են արձագանքել համերաշխության իր կոչին եւ եկել հրապարակ՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Նոր Ժամանակների առաջնորդ Արամ Կարապետյանը, Ժառանգությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Ազգային Համաձայնության նախագահ Արամ Հարությունյանը:

Սա համերաշխություն մինուս Սերժ Սարգսյան բանաձեւն է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ պետք է առաջնորդվեն այդ բանաձեւով, եւ եթե ժողովուրդ հավաքվի, ապա կասկած չունի, որ անգամ ՀՀԿ-ականներն են միանալու այդ բանաձեւին:

Ամենաընթերցվածը