Սպասվում է թաց ձյուն, եղանակի կտրուկ տատանումներ

  • Ներքին կյանք - 14 Ապրիլի 2018, 12:31
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:Երևանում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենաընթերցվածը