Սերժ Սարգսյանի ազգանունը՝ փոքրատառ. Տառասխա՞լ, թե՞ բողոքի քայլ. «Ժամանակ»

  • Ներքին կյանք - 14 Ապրիլի 2018, 09:39
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահականի կայքում՝ president.am, Սերժ Սարգսյանի ազգանունը գրված է փոքրատառով: Հնարավոր է, որ սա ոչ այնքան տառասխալ է, այլ բողոքի քայլ:

Մասնավորապես, եթե նախկինում նախագահ բառը պաշտոնական լրատվամիջոցներում գրվում էր մեծատառով, ապա այժմ փոքրատառով, նաև նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջը պաշտոնական լրատվամիջոցները ներկայացնում են որպես նախագահի կին, և առաջին տիկինը շարունակում է մնալ Ռիտա Սարգսյանը»:

Ամենաընթերցվածը