Ուֆայում ողբերգության հետեւանքով Անի Պետրոսյանը կորցրել է ամուսնուն եւ հորը. news.am

  • Ներքին կյանք - 14 Ապրիլի 2018, 09:03
Ուֆայի ռեստորանում ապրիլի 13-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով Հայաստանից աշխատելու նպատակով քաղաք տեղափոխված Անի Պետրոսյանը կորցրեց ամուսնուն եւ հորը, որոնք նույն հերթափոխով բրիգադում էլեկտրիկ էին աշխատում: Կինը երեք երեխա ունի:

Ուֆայում ռեստորանային համալիրի ջրհորում աշխատանքներ իրականացնելիս մահացել է 5 հայ, եւս մեկը վիրավորվել է:

Նախնական տվյալներով՝ տղամարդիկ թունավորվել են շմոլ գազից: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ բոլոր աշխատակիցներն առանց դիմակների էին եւ համապատասխան հանդերձանքի:

Տեղում աշխատում են քննիչները, տարածքը շրջափակված է, զոհվածների հարազատները հարցաքննվում են:

Չհաստատված տեղեկությունների համաձայն`մահացածների թվում ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին է:

Նախաքննական հետաքննության արդյունքների հիման վրա տարածքային Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով:

Bashinform.ru-ն տեղեկացնում է, որ հաստատության աշխատակիցներից մեկը իջել է ջրհորը ջուրը միացնելու համար եւ գիտակցությունը կորցրել է: Տեսնելով դա՝ մյուս աշխատակիցները իջել են նրան օգնելու, սակայն նույնպես ուշագնաց են եղել: Փրկարարները ջրհորից հանել են 4 մարդու մարմին: Երկու տուժածներին հոսպիտալացրել են, մեկը մահացել է, մյուսը՝ վերակենդանացման բաժանմուքնում է:


Ամենաընթերցվածը