Սերժ Սարգսյանը պարտվել է սպառազինության մրցավազքը Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

  • Ներքին կյանք - 13 Ապրիլի 2018, 19:15
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի օրոք անվտանգության խնդրին: Նրա խոսքով, Սարգսյանի կողմնակիցները որպես նրա հետագա պաշտոնավարման հիմնավորում նշում են անվտանգության գործոնը:

Փաշինյանի խոսքով, սակայն, Սերժ Սարգսյանն առաջին գերագույն գլխավոր հրամանատարն է, ում օրոք տարածքային կորուստներ են եղել: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը պարտվել է սպառազինության մրցավազքը Ադրբեջանին և ադրբեջանական ժամանակակից զենքին հակադրել է պահածոների տարաները և Երևանից տարված թափառական շները:

Սարգսյանի խոսքով, մինչև Ադրբեջանը կռվում էր ժամանակակից զենքով, հայկական բանակը զինված է 80-ականների 4 անգամ վերանորոգում անցած զինտեխնիկայով:

Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է առաջնագիծը քանդելու մեջ:  

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև զինծառայողների սոցիալական խնդիրների մասին: 

Ամենաընթերցվածը