Ցուցարարները ներխուժեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք. լրացված

  • Ներքին կյանք - 13 Ապրիլի 2018, 16:24
Իմ քայլը նախաձեռնության անդամները հասել են ԵՊՀ, որտեղ անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չեն տվել մտնել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Որոշ ժամանակ անց նրանք կարողացել են ներխուժել շենք և գոչում են «Քայլ արա, մերժիր Սերժին», «դասադուլ»: Նրանք բարձրանում են ԵՊՀ ռեկտորի մոտ:   

Ցուցարարներն արդեն հասել են Արամ Սիմոնյանի աշխատասենյակի դռան մոտ, որը փակել են անվտանգության աշխատակիցները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ն օգտագործում է ուսանողներին ստրկացնելու համար: Մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատագրման ժամը եկել է: Մենք ՀՀ քաղաքացիներին ազատագրելու ենք սերժահանրապետական ստրկությունից»:  Հայտարարությունից հետո նրանք հեռացան ռեկտորի աշխատասենյակի մոտից: Արամ Սիմոնյանի հետ հանդիպում տեղի չունեցավ:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստակամություն է հայտնել Փաշինյանին հանդիպել իր աշխատասենյակում, սակայն Փաշինյանը պահանջում էր, որ ռեկտորն իջնի, եւ քննարկեն ուսանողների դեմ ճնշումների հարցը:

Ամենաընթերցվածը