Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը գերազանցեց նույնիսկ թուրքական մեջլիսին

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 21:14
Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության հայտարարությունը

13.02.2018թ.-ի Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի սպանդի հետևանքով զբաղեցրած, անձի ֆասով շոումեն Գոռ Վարդանյանի գլխավորությամբ՝ մի քանի տասնյակ կատաղած Հանրապետական կուսակցություն կոչված երիտ ոհմակը հարձակվեց Երկիր Ծիրանի կուսակցության երեք կանանց վրա, և միայն Ելք դաշինքի տղաների միջամտությամբ կանխվեց շատ ավելի վտանգավոր հետևանքները:

Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին մի քանի տասնյակ այսպես կոչված Մարտին Վարդազարյանի, Լևոն Իգիթյանի նման մտավորականների ներկայությամբ, գերազանցեց նույնիսկ թուրքական մեջլիսին, երբ հարձակվում էին հայ պատգամավոր Կարո Փայլյանի վրա:

ԺՀԿ-ն դատապարտում է Հանրապետական կուսակցության հերթական ոտնձգությունը և իր համերաշխությունը հայտնում Երկիր Ծիրանի կուսակցությանը, միաժամանակ, կոչ ենք անում հայ հասարակությանը այլևս չհանդուրժել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի արյունով սերված վարչախմբին:

Պետրոս Մակեյան, Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահ

Ամենաընթերցվածը