Մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակվում է

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 19:24
Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացման աշխատանքները մեկնարկել են 2016թ. հունիսին։

Մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված է 2018թ. աշնանն ավարտին հասցնել շուրջ 7000ք/մ տարածքի հիմնանորոգման, ժամանակակից սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով հագեցման աշխատանքները։  

2017թվականին շինարարական աշխատանքները շարունակվել և նախատեսված ծավալներով իրականացվել են։ 

Նույն ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում 2016թ. օգոստոսին մեկնարկել է Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցումը։  Այստեղ ևս անցած տարվա համար նախատեսված աշխատանքները 100%-ով իրականացվել են։ Սևանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման ավարտը ևս նախատեսված 2018թ. աշնանը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղերում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ Նա հանձնարարականներ է տվել այս հիվանդանոցների շահագործման հանձնելը ժամանակին ապահովելու ուղղությամբ, տեղեկացնում են ԱՆ-ից։ 

Ամենաընթերցվածը