Ոստիկանները Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս հանեցին ակցիայի մասնակիցներին

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 18:20
Երևանի քաղաքապետարանի շենքում բողոքի ակցիա անող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին ոստիկանները ուժով դուրս հանեցին քաղաքապետարանի շենքից: Ոստիկանները պատ կազմեցին ու փորձեցին հրելով նրանց դուրս հանել, բայց ակցիայի մասնակիցները նստեցին գետնին: Ոստիկանները նրանց գրկեցին ու շենքից դուրս հանեցին, քաշքշուկ տեղի ունեցավ:

«Բռնապետարան, հանցագործներ»,- բացականչում էին ակցիայի մասնակիցները ու սուլում:

Հիեցնենք, որ կանանց իրավունքների պաշտպանները ակցիա են անում ավագանու ՀՀԿ-ական անդամների այսօրվա գործողությունների դեմ, երբ բռնություն էր գործադրվել «Երկիր ծիրանի» խմբակցության կանանց նկատմամբ:

Ամենաընթերցվածը