Երևանի քաղաքապետարանում միջադեպից հետո Մարտին Վարդազարյանի սիրտը ստենտավորում են. ՀՀԿ անդամ

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 18:13
Այսօր Երևան ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նրա սիրտը ստենտավորում են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստին իրարանցում սկսվեց, որին հաջորդեց ծեծկռտուք, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներով ապակյա տարաներ բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում։

Ամենաընթերցվածը