Կանանց իրավունքների պաշտպանները բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանում

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 18:02
Երևանի քաղաքապետարանում բողոքի ակցիա են անում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք հայտարարում են, որ մերժում են կանանց նկատմամբ բռնությունը հատկապես պետական մարմիններում՝ նկատի ունենալով այսօր ավագանու ՀՀԿ-ական անդամների կողմից «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց նկատմամբ բռնություն գործադրելը:

«Ծեծողների տեղը բանտում պետք է լինի, ոչ թե քաղաքապետարանում»,- ասացին նրանք: Ակցիայի մասնակիցները մտել են քաղաքապետարնի շենք, փորձում են վերև բարձրանալ, բայց նրանց չեն թողնում: Նրանք պահանջում են, որպեսզի ներքև իջնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Տարոն, իջիր»:

«Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս բռնությունը ստեղծողներից ու խրախուսողներից մեկն է: «Ես հասկացա, որ մեկ կնոջ համար պետք է 10 տղամարդ, որ ծեծեն: Սա է բռնության մշակույթը այս երկրում, այս քաղաքապետարանում»,- ասաց Ահարոնյանը:

Ամենաընթերցվածը