Մինչ Տարոնին ուզում էին «թունավորել», նա անցկացրեց բյուջե մսխելու հերթական նախագիծը

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 16:57

Երևանի ավագանին հաստատեց հերթական կասկածելի նախագիծը՝ Մոսկովյան փողոցը հիմնանորոգելու որոշումը: Նախատեսվում է ծախսել 222 միլիոն դրամ, կամ մոտ 500 հազար դոլար:

Այս որոշումը հարցերի տեղիք է տվել հանրային շրջանակներում, թե ինչու է այդ համեմատաբար բարվոք վիճակում գտնվող փողոցի համար խոշոր ծախս արվում, այն պայմաններում, երբ Երեւանի շենքերում վերելակներ են ընկնում, կան հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:

Գերիշխում է այն տեսակետը, որ «ասֆալտի գործը» ամենամեծ ատկատի ոլորտն է, առավել եւս՝ բարեկարգ փողոցների «հիմնանորոգումը»: Այսպիսի նախագծերը Տարոն Մարգարյանի պրակտիկայում բազմաթիվ են: 

Ամենաընթերցվածը