Երևանի ավագանու քիմիկոս անդամը վերլուծել է քաղաքապետարան բերված կեղտաջրի բաղադրությունը

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 15:10
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Հասմիկ Սարգսյանն ավագանու նիստում հայտարարեց, որ որպես քիմիկոս կարող է հստակ ասել՝ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից քաղաքապետարան բերված նյութը կոյուղաջուր չէր:

«Ոչ թե կոյուղաջուր էր, այլ պարունակում էր H2S, ինքը թթու էր: Եթե կեղտաջուր լիներ, մենք այս շնչառական խնդիրները չէինք ունենա: Շատերը մեր գործընկերուհիներից սրտթափոց ունեցան, մեր ավագանիներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժնում, որովհետև սրտի խնդիր ունեցավ: Այսինքն՝ ձեր քայլը ես կվերագրեմ ահաբեկչություն երևանցու նկատմամբ՝ կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող»,- ասաց նա:

Այնուհետև Հասմիկ Սարգսյանն ավագանու անդամներին կոչ արեց. «Սատանայական ուժին կկարողանանք մեր դրախտային կերպարանքով, Աստծո կողմից մեզ տրված շնորհքով դիմակայել ու աշխատել ի նպաստ երևանցու»:

Ամենաընթերցվածը