Երկիր Ծիրանիի նախկին անդամը քննադատել է կուսակիցների գործողությունները

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 14:44
Երևանի ավագանու նիստում ավագանու անդամ Մնացական Պարակշիևը ամոթանք տվեց «Երկիր Ծիրանի» խմաբկցությանը այսօրվա արարքի համար: Հիշեցնենք, որ Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետորսյանը ավագանու անդամ էին ընտրվել «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակով, բայց հետագայում դիմում էին գրել ու դուրս էին եկել այդ խմբակցությունից: Պարակշիևը «Երկիր ծիրանիի» անդամների քայլը, երբ կոյուղաջրերով լի տարաներ էին բերել ավագանու նիստին, էժանագին PR որակեց, որով, ըստ նրա, փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել:

«Այն, ինչ տեղի ունեցավ, դա բոլոր մարդկային ու օրինական չափանիշներից դուրս էր: Երբ մարդիկ ամեն երկրորդ բառը խոսում են երևանցու շահերի մասին, այս գործելաոճը ոչ միայն ի շահ չէ երևանցիների չէ, այլ ընդհակառակը, վնասում է նրանց: Այդ գործելաոճը վարկաբելում է ընդդիմություն հասկացությունը: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, վառ ապացույցն է այն բանի, որ իմ և Հայկ Պետրոսյանի քայլը, որով մենք դուրս եկանք խմբակցությունից, լրիվ ճիշտ ու ժամանակին էր»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը