Հակաալերգիկ պրեպարատները միշտ իմ սումկայիս մեջ են, հետո կգնամ սիստեմա կընդունեմ. Ավագանու ՀՀԿ-ական անդամ

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 14:41
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Ալինա Քուշկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ճնշումը բարձրացել է կոյուղաջրերի հոտը շնչելիս:

Հարցին, թե բժշկի դիմե՞լ է, նա պատասխանեց. «Ես բժիշկ եմ և ամեն ինչ շատ լավ գիտեմ: Ինչ որ պետք ա, ես արդեն արել եմ: Հակաալերգիկ պրեպարատները միշտ իմ սումկայիս մեջ են, ուզում եք մի քանի հատ էլ հիմա ձեզ տամ: Իսկ հետո կգնամ սիստեմա կընդունեմ, որ էդ թույներից մաքրեմ իմ օրգանիզմը»:

Հարցին, թե նորմա՞լ է, որ ՀՀԿ-ական տղամարդիկ ուժ կիրառեցին ընդդիմադիր կանանց նկատմամբ, Ալինա Քուշկյանը պատասխանեց. «Ձեր դուրը գալի՞ս ա սա, հաճո՞ւյք եք ստանում: Ես չեմ տեսել, որ բռնություն է եղել»:

Ամենաընթերցվածը