«Կեղտաջուրը տրամադրել են ՀՀ քաղաքացիները՝ որպես նվեր Տարոն Մարգարյանին». Զարուհի Փոստանջյան

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 14:18
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներ բերելով՝ փորձել են քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել կարևոր խնդրի վրա:

«Մենք ուզում էինք սթափեցնել ավագանու անդամներին ու քաղաքի իշխանություններին, որ տարիներ շարունակ Երևանի տարբեր թաղամասերում, մասնավորապես Նուբարաշեն վարչական շրջանում կոյուղաջրերը լցվում են քաղաքացիների բնակարանների տարածք: Մարդիկ թունավորվում են այդ հոտերից», ասաց Փոստանջյանը:

Հարցին, թե պատրաստվում էին այդ կոյուղաջրերը լցնել Տարոն Մարգարյանի վրա՞, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք ուզում էինք, որ այդ հոտը զգան: Երեկ մեզ դա տրամադրել են ՀՀ քաղաքացիները՝ որպես նվեր Տարոն Մարգարյանին»:

Նա նշեց, որ դա վնասակար է նյութ է, միայն այդ հոտից մարդ կարող է ործկալ: Իրենք հենց այդ խնդիրն են բարձրացրել, որ հինգ շենքերի բնակիչներ այդ հոտն են շնչում ամեն օր: Նաև Նուբարաշեն քրեակատարողական հիմարկում գտնվողներն են այդ հոտը շնչում:

Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ դեպքից հետո Երևանի քաղաքապետարան եկած բժիշկները հոգեբուժարանի աշխատողներ են եղել: «Ասացին, որ փակ համարից զանգ են ստացել ու եկել են: Մենք ասացինք, որ բժշկի կարիք չունենք», հավելեց նա: 

Ամենաընթերցվածը