«Ապտակեց ու շպրտեց: Ձախ ձեռքս հիմա թուլանում է, պարանոցս, գլուխս, վատ եմ զգում»

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 14:14
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իրեն էլ է ապտակել այսօր:«Ապտակեց ու շպրտեց: Ձախ ձեռքս հիմա թուլանում է, պարանոցս, գլուխս, վատ եմ զգում»,- ասաց Աղեկյանը:
Նշենք, որ լրագրողները նաև ֆիքսել են, որ Գոռ Վարդանյանը ապտակել ու գրկել-շպրտել է «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ասաց, որ համապատասխան իրավական ընթացակարգերով բողոք են ներկայացնելու այսօրվա միջադեպի կապակցութամբ:
“Իհարկե, չենք հավատում իրավապահների արդարությանը, բայց բողոքելու ենք”,- ասաց նա:

Ամենաընթերցվածը