Տարոն Մարգարյանը հրահանգել է խստացնել քաղաքապետարանի անվտանգությունը

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 13:27
Լուսանկարը armtimes.com-ի
Լուսանկարը armtimes.com-ի
Երևանի ավագանու այսօրվա նիստում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ նիստը վերսկսվեց, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ անվտանգության նորմերը քաղաքապետարանում պետք է խստացվեն:

Նա քաղաքապետարանի աշխատակազմին հանձնարարեց քաղաքապետարանի շենք մուտք գործելը, ավագանու նիստերին մասնակցելը խիստ հսկել, օրենքով սահմանված կարգը վերանայել:

«Պետք է հասկանանք, թե ովքեր կարող են շենք մուտք գործել և ինչ պարագաներ կարող են հետները բերել: Դրա համար մեկ օր ժամանակ, որ մեկ օրվա ընթացքում կարողանաք խորհրդակցել իրավաբանների հետ և ներկայացնեք առաջարկություն”, ասաց Տարոն Մարգարյանը:

Ամենաընթերցվածը