Կրակոցներ Գավառում. 31-ամյա քաղաքացին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 12:23
Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ «զույգ ստորին վերջույթների եւ կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamsyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ 31-ամյա Հայրապետ Հարությունյանն է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:

Ամենաընթերցվածը