ՀՀԿ-ական ավագանիներն ու Գոռ Վարդանյանը մի քանի ապտակներ հասցրին ավագանու կին անդամին

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 12:19
Երևանի ավագանու ՀՀԿ և “Երկիր ծիրանի” խմբակցությունների անդամների միջև ավագանու այսօրվա նիստում ծեծկռտուք տեղի ունեցավ այն բանից հետո, երբ “Երկիր ծիրանիի” անդամները փորձում էին Նուբարաշեն վարչական շրջանից վերցված կոյուղաջրերով լի տարաներով մոտենալ նիստը վարող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

ՀՀԿ-ական տղամարդիկ հարձակվեցին և “Երկիր ծիրանիի” անդամ Մարինա Խաչատրյանին ուժով ու հրելով փորձեցին հեռացնել Տարոն Մարգարյանից: Մարինա Խաչատրյանն ապտակեց ՀՀԿ-ականներից մեկին, ինչից հետո ՀՀԿ-ական տղամարդիկ մի քանի անգամ ապտակեցին նրան և մազերից քաշելով դուրս հանեցին դահլիճից:

Հարվածողներից մեկը եղել է Տարոն Մարգարյանի խորհրդական կարատեիստ Գոռ Վարդանյանը: 

Հատկանշական է, որ կոյուղաջրերը տեսնելով՝ առաջին րոպեներին ՀՀԿ-ականները խուճապի մատնվեցին: “Կիսլատայա, չի կարելի”,- բացականչություններ լսվեցին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արագ բարձրացավ իր նստած տեղից և փորձեց անվտանգ վայր գնալ՝ իր ենթականերին հրամայելով “Երկիր ծիրանիի” կանանց դեմն առնել:

Ամենաընթերցվածը