Գեներալը քավոր կկանգնի ցմահ դատապարտյալի որդուն

  • Ներքին կյանք - 13 Փետրվարի 2018, 08:32
Հրապարակ թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը ստանձնել է 2000 թ․ սպանությունների եւ զինված բանդայի կազմակերպման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի որդու ամուսնության քավորի պարտականությունները։

Տեր-Սահակյանը, հիշեցնենք, նման պատժի արժանացավ մի պատճառով, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվեց։ Սիրադեղյանի գործի երկրորդ մասով անցնող ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որը ցուցմունք տվեց Սիրադեղյանի դեմ, 6 տարի ազատազրկման դատապարտվեց եւ վաղուց ազատության մեջ է։

Մենք տեղեկացանք, որ Սեյրան Սարոյանը հնուց եկած մտերմություն ունի Տեր-Սահակյանի հետ։ Մոտ մեկ շաբաթ առաջ նրա ապագա սանիկների «խոսքկապն» է եղել՝ հարսնացուի տանը։ Հենց այդ նեղ ընտանեկան արարողությանն էլ մասնակցել է գեներալը»։

Ամենաընթերցվածը