Լրագրողների և բլոգերների միջազգային խումբը այցելել է ՊԲ զորամասեր

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 22:15

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ փետրվարի 12-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, զորամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ,  ծանոթացել  զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության կրման ընթացքին:

Ամենաընթերցվածը