Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 19:32

Երևան-Մեղրի ճանապարհի 228-րդ կմ-ին փետրվարի 10-ին՝ ժամը 21.55-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել էր ճամփեզրի արգելապատնեշին և կիսով չափ ընկել ձորակը, ինչի հետևանքով վարորդը` 1955 թ. ծնված Սուրիկ Հարությունյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փետրվարի 11-ին, ժամը 9.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ս. Հարությունյանը Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ամենաընթերցվածը