Վթարային ջրանջատումը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում կերկարաձգվի

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 18:56
Ի լրումն ավելի վաղ տարածված մամուլի հաղորդագրության, տեղեկացվում է, որ Երեւան, Աջափնյակ, Հալաբյան 22 հասցեում տեղի ունեցած խոշոր ջրագծի վթարի վերացման աշխատանքների ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնցով պայմանավորված ջրամատակարարումը Աջափնյակում այսօր ժամը 24.00-ի փոխարեն նախատեսվում է վերականգնել վաղը փետրվարի 13-ին ժամը 10.00-ին:

Ջրանջատման հասցեներն են՝ Շինարարների, Էստոնական, Արզումանյան, Առաքելյան, Սիսակյան, Լենինգրադյան, Հալաբյան, Ջանիբեկյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիորսյան, Չուխաջյան, Միրաքյան, Սպորտի, Հասմիկի, Ա. Սարգսյան, Թերլեմեզյան, Աբելյան, Լուկաշինի, Գր. Զոհրապի, Ոսկանյան, Պարսեղով փողոցներ, Վշտունի փողոց և նրբանցքներ, Խ.Խաչատրյան փողոց և նրբանցքներ, Բաշինջաղյան փողոցի առանձնատներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Ամենաընթերցվածը