Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը հասնում են բնակելի շենքեր

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 15:47
Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները փակել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհն ու բողոքի ակցիա են անում: Նրանց խոսքով՝ Նուբարաշեն ՔԿՀ կոյուղին վնասված է, գարշահոտությունն ու կոյուղաջրերը տարածվել է տարածքում, որտեղ բնակելի տներ են: Տարածքում ապրելն անհնար է դարձել:

«Մինչև մեր բակ գալիս են այդ կոյուղաջրերը, բերդի ղեկավարն ասում ա՝ իմ ուժերից վեր ա, դիմեք վերևներ, քրեակատարողական վարչությունն էլ ասում ա, որ միջոցներ չունեն: Նախարար Դավիթ Հարությունյանն ասել ա՝ թանկ հաճույք ա, մեր ուժերից վեր ա, ավելի լավ ա, մի հատ նոր բերդ կառուցենք»,- բողոքում են բնակիչները:

Ըստ բնակիչների՝ իրավիճակը բարդանում է հատկապես շոգ եղանակին: Գարշահոտությունից բողոքում են տարածքի 5 շենքերի բնակիչներ: «Մի գյուղ ժողովուրդ լցրել են ըստեղ ու խեղդում են: Էս երեխեքը մեղք են, էս հոտն են շնչում»,- բողոքում են բնակիչները:

Նրանք հայտարարեցին, որ եթե իշխանություններն այս հարցին դրական լուծում չտան, իրրենք ճանապարհը չեն բացի: Նրանք ասում են, որ արդեն տարիներ շարունակ այս վիճակում է:

Ամենաընթերցվածը