Սերժ Սարգսյանի հարցը գնալով լրջանում է

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 13:22
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին: Նա հաստատեց, որ ՀՀԿ-ում տրամադրվածություն կա, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ:

Հարցին, թե ՀՀԿ կողմից խնդրա՞նք է լինելու Սերժ Սարգսյանին, որ նա լինի վարչապետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում: Կա այդ տրամադրվածությունը թեկնածության առումով, դուք ճիշտ եք նկատել: Իհարկե, մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին: Մենք արդեն քննարկումները կկազմակերպենք, ՀՀԿ ցանկացած դեմք, առավել ևս խորհրդի կամ գործադիր մարմնի անդամ, պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Երբ մենք կկայացնենք որոշում, այդ հարցին կանդրադառնանք»:

Նա հավելեց, որ իրոք նման ցանկություն ունի ՀՀԿ-ն, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, այդ հարցը գնալով լրջանում է, քանի որ մոտենում են օրերը: Բայց, նրա խոսքով, չպետք է շտապել, քանի որ այժմ պատրաստվում են նախագահի ընտրություններին:

Հարցին, թե Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածուի հարց քննարկվո՞ւմ է ՀՀԿ-ում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ առայժմ որևէ անձի շուրջ քննարկում չի կազմակերպվել: Պարզապես մամուլով ՀՀԿ-ական գործիչները արտահայտում են իրենց ցանկությունները: 

Ամենաընթերցվածը