ՀՀԿ-ն չի բոյկոտելու գնաճի թեմայով ԱԺ նիստը. Վահրամ Բաղդասարյան

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 12:24
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի բոյկոտելու գնաճի թեմայով ԱԺ արտահերթ նիստը, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նշենք, որ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն կբոյկոտի նիստը:

«Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող ենք փարատել՝ ՀՀԿ խմբակցությունը որևէ նպատակ չունի չմասնակցելու այդ արտահերթ նիստին, մենք պետք է մասնակցենք: Իհարկե, պետք է կրկնվի այն, ինչ եղել է լսումների ժամանակ: Մենք լսումների ժամանակ բավական հիմնավոր կարողացել ենք արտահայտվել և հիմնավորել այսօրվա իրավիճակը: Սակայն մենք չենք զլանում, ևս մեկ անգամ, հարգելով մեր ընդդիմադիր գործընկերներին, կմասնակցենք նրանց հրավիրած արտահերթ նիստին»,- ասաց նա:

Ըստ Բաղդասարյանի՝ այդ նիստում ՀՀԿ-ն ու կառավարությունը և մեկ անգամ կհիմնավորեն իրենց մոտեցումները:

Ամենաընթերցվածը