ՀՀԿ-ն կտապալի թանկացումների թեմայով ԱԺ արտահերթ նիստը. Նիկոլ Փաշինյան

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 12:17
Ամենայն հավանականության ՀՀԿ-ն կտապալի թանկացումների թեմայով փետրվարի 16-ին սպասվող արտահերթ նիստը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ես վստահ չեմ, որ ՀՀԿ-ն կներկայանա այդ արտահերթ նիստին, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա այս գումարման ԱԺ-ում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է»,- ասաց նա:

Հարցին, թե այսինքն՝ Ելքը գնում է արդեն իսկ տապալված նիստի անցկացմա՞ն, այդ դեպքում ի՞նչ նպատակ ուներ գործընթացը նախաձեռնել, Փաշինյանը պատասխանեց. «Մենք հրավիրել ենք արտահերթ նիստ, և ԱԺ կանոնակարգ օրենքով յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է ներկայանալ այդ նիստին:

Ամենաընթերցվածը